ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐ
Բնակարաններ կառուցապատողից
Այս շքեղ նորակառույց բնակելի համալիրը տեղակայված է Երևան քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ՝ նրա ձախակողմյան բարձրադիր լանջին: Շենքի այս դիրքն առաջին հերթին շահեկան է իր պանորամիկ տեսարանով. այստեղից բացվում է մայրաքաղաքի լավագույն համայնապատկերներից մեկը: Շենքից 2-3 րոպե քայլելով կարելի է հասնել Շառլ Ազնավուրի տուն-թանգարան, Գաֆեսճյան թանգարան և Կասկադի շարժասանդուխքներ, այսինքն՝ ընդամենը 10-12 րոպե քայլելու ճանապարհ և Դուք կհայտնվեք Օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց: Շենքի ճարտարապետությունը և հատակագծային լուծումներն ամբողջովին արտահայտում են տեղանքի առանձնահատկությունները, իսկ վերջինիս կասկադաձև հորինվածքը շեշտում է շենքի ներդաշնակ կապը շրջակա միջավայրի հետ:
Առանձնահատկություններ
Շինարարությունն իրականացվել է արդի տեխնոլոգիաներով. շենքի ամբողջովին մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիաները հաշվարկված են 9 բալ սեյսմակայունության համար:
Օգտագործված են բացառապես բարձրորակ շինարարական նյութեր: Տանիքը բնական կղմինդրից է, արտաքին պատերն երեսպատված են բնական տուֆ քարով, ներքին հարդարման մեջ օգտագործված սալիկները միայն եվրոպական արտադրության են, իսկ հատակները՝ որակյալ փայտյա մանրահատակից:
Կառուցվածք և հնարավորություններ
Առաջարկվում է 44 բնակարան (40 քմ-ից մինչև 257 քմ), սկսած մեկ սենյականոց ստուդիոներից, մինչև 4 ննջարանով շքեղ փենթհաուսներ:
Բնակարաններն ունեն անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Բնակարաններից յուրաքանչյուրն ունի ընդարձակ թերաս կամ պատշգամբ: Բոլոր բնակարաններն ունեն 4-6 քմ մակերեսով պահասենյակներ 1-ին և 2-րդ հարկերում: Առկա է էլեկրակտրամատակարարման և ջրամատակարարման այլընտրանքային (ռեզերվային) սնուցում: Շենքում տեղադրված է եվրոպական արտադրության երկու բարձրակարգ վերելակ: Շենքն ունի տրանսպորտային միջոցների երկկողմանի մոտեցում և եռահարկ ավտոկայանատեղ -1, -2 և 3-րդ հարկերում: